Թալիբանը ազատ է արձակել 4 թուրք գերու

afganistanԱֆղանական Թալիբանի շարժման խոսնակ Զեբիհուլահ Մուջահիդը լրատվամիջոցներին ուղարկած էլեկտրոնային նամակով հայտնել է, որ անցած ամիս գերի վերցված 8 թուրք քաղաքացուց 4-ին ազատ են արձակել, որպես «բարի կամքի դրսևորում», իսկ մյուս 4-ին էլ բաց կթողներն մոտ ժամանակներում: Մուջահիդը տեղեկություն չի տվել թուրքերի հետ միասին գերության մեջ գտնվող աֆղան թարգմանչի, մեկ ռուս և երկու ղըրղըզ օդաչուների ազատ արձակման մասին:

Թուրք քաղաքացիները Աֆղանստանում մի նախագիծ իրականացնելու համար ապրիլի 21-ին Խոսթա քաղաք ուղղաթիռով գնալիս հարկադրված վայրէջք էին իրականացրել երկրի հարավում գտնվող Լոգարի շրջանի Մանգել հովտում և գերի վերցվել Թալիբանի կողմից: Ինչպես հաղորդում է Anadolu» գործակալությունը՝ նրանցից 4-ը երեկ ազատ են արձակվել: Նրանց տարել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող թուրքական դեսպանատուն:

Tags: