Ուզբեկստանի նախագահը իր դստերը տնային կալանքի է ենթարկել և մարդիկ է ուղարկել նրան ծեծելու համար:
41-ամյա Գուլնարա Կարիմովային իր հայրիկի դիկտատորական ռեժիմի անվտանգության աշխատակիցների հսկողության տակ է դրվել կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով:
BBC-ի տեղեկություններով՝ Կարիմովան կարողացել է նամակ ուղարկել հանրությանը իր կալանավորման մասին տեղեկացնելու համար:
Ուզբեկստանում փոփ աստղ Կարիմովան և իր 15-ամյա դստեր հետ կալանքի տակ են պահվում փետրվարի 17-ից:
Նրա հայրը՝ Իսլամ Կարիմովը, 20-30 մարդ է ուղարկել Կարիմովայի տուն ներխուժելու համար, երբ կինը ցանկացել էր բուժման նպատակով մեկնել Իսրայել, քանի որ վախենում էր, որ Ուզբեկստանի բժիշկները իրեն սպանելու փորձ կկատարեին:
Ըստ uznews.net-ի՝ Կարիմովայի զուգընկերոջը ձերբակալել և ծեծի են ենթարկել: Կինը փորձել է փախչել, սակայն նրան հետ են տարել բնակարան և ծեծել:
Tags: Գուլնարա Կարիմովա, Իսլամ Կարիմով, Ուզբեկստան, տնային կալանք
