Հյուսիսային Կորեայում տղամարդկանց այսուհետ Կիմ Չեն Ընի կտրվածքն է պարտադրվելու: Դրանից առաջ տղամարդիկ իրավունք ունեին ընտրելու սանրվածքի 10 հաստատված տեսակից մեկն ու մեկը, իսկ կանանց առաջարկվում է 18 տեսակ կտրվածք: Սակայն, այս տարվա մարտից բոլոր հյուսիսկորեացիներին պարտադրել են «Կիմ Չեն Ընի սանրվածքը»:
Տեղի հեռուստատեսությունում սոցիալական հոլովակ է հայտնվել` մազերի կարճ կտրվածքի գովազդով.»Եկեք մազերը կտրենք մեր սոցիալիստական կերպարին համապատասխան»,ասվում է հոլովակում:
Սակայն, երկրի բնակիչները քննադատորեն են արձագանքել նորմուծությանը: Պարզվում է, որ հյուսիսկորեացիների մոտ իրենց առաջնորդի սանրվածքը ասոցացվում է չինացի մաքսանենգերի ու փախստական հանցագործների կերպարի հետ: Ինչ պատիժ է սահմանված օրինախախտների նկատմամբ, չի հայտնվում:
Tags: Կիմ Չեն Ըն