Տուրի կենտրոնական պարտիան` Արոնյան-Կրամնիկ

Լևոնkramnik-aronianԽանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի12-րդ տուրումի Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում է ռուսատանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Այս երկու շախմատիստները ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հաջորդում են առաջին տեղը զբաղեցնող աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին:

Մրցամարտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այն տուրի կենտրոնական պարտիան է:

Աղյուսակը գլխավորում է Անանդը` 7 միավոր: Լևոնն ունի 6 միավոր: Մամեդյարովը, Կարյակինը, Սվիդլերը  վաստակել են 5,5-ական միավոր: Կրամնիկն ու Անդրեյկինը հավաքել են 5-ական, իսկ Տոպալովը՝ 4,5 միավոր:

Այսօր կայանում են նաև հետևյալ մրցամարտերը

Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Անկախ

Tags: , ,