Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ խմել (տեսանյութ)

Հեյդար ԱլիևԲրիտանական The Telegraph պարբերականը օրեր առաջ գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013թ. մայիսի 9-10-ը Սոչի քաղաք այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին նվիրել էր 42 տարվա հնեցված հայկական կոնյակ: Նման պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բլոգերների շրջանում. նրանցից ինչ-որ մեկը հիշել է մամուլում շրջանառված սկանդալային մի պատմությունը՝ հայկական կոնյակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, ռուս հայտնի գրող, հաղորդավար Վիկտոր Շենդերովիչը պատմել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի`հայկական կոնյակի հանդեպ ունեցած սիրո մասին: Այսպես` 2000-ականների սկզբին ռուսական “Էխո Մոսկվի” ռադիոկայանի խմբագրություն էր այցելել Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը`հարցազրույց տալու համար: Համաձայն ավանդույթի`խմբագրությունը հյուրասիրություն էր կազմակերպել: Բարձրաստիճան հյուրի ժամանումից րոպեներ առաջ Վենեդիկտովը պարզել էր, որ հյուրասիրության սեղանին հայկական կոնյակ էր դրված: Վերջինս վրդովվել էր և պահանջել անմիջապես ադրբեջանական կոնյակ դնել սեղանին:
Երբ սեղանին արդեն ադրբեջանական կոնյակ էր դրված, Հ. Ալիևը գնացել է ընթրիքի սեղանից օգտվելու: Կոնյակը համտեսելուց հետո իրեն ուղեկցողներին հրահանգել էր հեռանալ, և երբ բոլորը գնացել էին, ժպիտով հարցրել էր Վենեդիկտովին. “Իսկ հայկական կոնյակ չունե՞ք”:

Tags: