Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքները Սիրիայում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքերով՝ թուրք զինյալները մտադիր են հակահարված տալ Սուլեյման Շահի դամբարանի վրա ցանկացած հարձակմանը: «Մեր զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման»,-նշել է նախարարը:
Նշենք, որ դամբարանն ու դրա շրջակայքը հանդիսանում են Սիրիայի տարածքում թուրքական կղզյակ: Այժմ այն գյուղը, որտեղ տեղակայված է դամբարանը, անցել է «Ալ-Քայիդայի» հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետության» զինյալների ձեռքը:
Tags: Դավութօլու, թուրքիա, Սիրիա