Մինչ Ավստրալիայի ռազմական ուժերը Հնդկական օվկիանոսում շարունակում են փնտրել մալազիական անհետացած ինքնաթիռի հետքերը՝ Հոլիվուդյան ռեժիսորները արդեն աշխատում են ողբերգական վթարի հնարավոր ֆիլմային սցենարների վրա:
Չնայած որևէ կինոստուդիա հակվածություն չունի այդ դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարել, սակայն ռեժիսորներից մեկը Hollywood Reporter-ին հայտնել է, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ ֆիլմերի 50 տարբերակների վրա են աշխատում:
Չնայած Հոլիվուդը արդեն սկսել է վթարի ադապտացված տարբերակների քննարկումը, սակայն աղետի մասին պատմող ֆիլմը շուտ չի հայտնվի էկրաններին:
Առաջատար կինոստուդիաներից հինգ տարի է պահանջվել 9/11-ի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման համար:
Այս դեպքում ցանկացած նախագծի համար խոչընդոտ է համարվում ինքնաթիռի անհետացման մանրամասների բացակայությունը:
Tags: ինքնաթիռ, Հոլիվուդ, Մալազիա, ֆիլմ