6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել Արգենտինայի հյուսիսում, Լա-Ռիոհա քաղաքից 194 կմ արևմուտք:
Ռուսաստանի ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Երկրաբանական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղի տվյալներով, էպիկենտրոնում երկրաշարժն ունեցել է հարավային լայնության -29.22 և արևմտյան երկարության -68.84 կոորդինատներ, գրում է Ինտերֆաքսը:
Էպիկենտրոնում ցնցումներն իրենց ինտենսիվությամբ գնահատվում են որպես ավերիչ:
Tags: Արգենտինա, երկրաշարժ
