Օգնության են հասել փրկարարները

աինՄարտի 28-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Մարտի 27-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 1 շենքի բնակիչներից մեկին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Մարտի 27-ին, ժամը 11.44-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել ջրի խողովակի վթար, ինչից բնակարանն ամբողջությամբ ջրալցվել է. երկուամյա երեխային չեն կարողանում դուրս բերել ջրից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը. երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

***

Մարտի 27-ին, ժամը 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է ննջասենյակում և
չի կարողանում տեղաշարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1926 թ. ծնված  Մ. Ո.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Անկախ

Tags: