Սիրիայում “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի երկու զինյալներ սպանվել են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով մոջահիդների կայքին, “Սալահադին” մականունով հայտնի ադրբեջանցի զինյալը Շեքիի շրջանից է, նրա իսկական անունը Մահմուդ է: Մյուս ադրբեջանցին հայտնի “Լյազգի Համզա” մականունով:
Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ ինքնակամ մեկնել են այնտեղ և սկսել են կռվել տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ավելի քան 100 ադրբեջանցի զոհվել է: Նրանցից շատերի լուսանկարները տարածվել են մոջահեդների կայքերում:
Tags: ադրբեջանցիներ, մոջահեդներ, Սիրիա