Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով երկրի ազգային անվտանգության նիստի ձայնագրությունների հրապարակումը, նշել է. “Պետություն ասվածը հայտնվել է ոտնահարված վիճակում: Պետության ամենագաղտնի տեղեկությունները հեշտությամբ արտահոսում են: Նշանակում է` ոչ մի պետություն էլ չկա: Այն ամեն կողմից անցքեր ունի: Նրանք միայն փողի մասին են մտածում: Ինչու պետության, քաղաքացում մասին չմտածեցիր: Միակ բանը, որ մտածում ես, գրպանդ է: Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու ճանապարհ են փնտրում: Հենց իրեն ասացի: Եթե Սիրիայի հետ պատերազմելու ես, ամենաառաջինը որդուդ՝Բիլալին ուղարկիր”,-հայտարարել է Քըլըչդարօղլուն:
