Թուրքական Ռեյհանլը բնակավայրում 900 սիրիացի նախկին հարսանյաց սրահում են ապրում (տեսանյութ)

siriaԹուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում, որտեղ օրերս պայթյուն էր տեղի ունեցել, նախկին հարսանյաց սրահում 900-ից ավելի  սիրիացի է բնակվում, որոնցից 400-ը երեխաներ են: Ռեհյանլը ահաբեկչությունից հետո այստեղ ապաստանած սիրիացիները չեն կարողանում դուրս գալ: Հարսանյաց սրահի մոտակայքում հերթապահում է հատուկ գործողության ոստիկանությունը:
«Radikal»-ը գրում է, որ սիրիացիների համար ապաստան դարձած սրահը 2 հարկանի է և 500 քմ տարածք ունի: Ներսում կանանց և տղամարդկանց համար միայն մեկական լոգարան ու զուգարան կա: Տղամարդիկ քնում են ներքևի հարկում, իսկ կանայք ու երեխաները՝ վերևի: Սենյակներում բազմամարդ լինելու հետևանքով ահավոր գարշահոտություն է տարածվել, ինչի պատճառով օդափոխիչները, չնայած ցուրտ եղանակին, անդադար աշխատում են: Պատերազմից փախած հարյուրավոր սիրիացիներ աշխատում են շարունակել իրենց կյանքը նեյլոնից պատրաստված պատերով փոքրիկ սենյակների ներսում:

http://webtv.radikal.com.tr/Turkiye/3478/dugun-salonunda-900-suriyeli.aspx

 

Tags: