Կմիանա՞, արդյոք, Ալյասկան Ռուսաստանին

ol3001395994208

Սպիտակ Տան պաշտոնական կայքում Ալյասկան ՌԴ-ի օգտին փոխանցելու վերաբերյալ հանրագիր է  տեղադրվել: Ներկայում այդ փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի հետաքրքրությունները պաշտպանող  30 հազար վիրտուալ անձ: Որպեսզի փաստաթուղթը պարտադիր կարգով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  դիտարկի, մինչև  այս տարվա ապրիլի 20-ն այն պետք է ևս 70 հազար ստորագրություն հավաքի. հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ, միջնորդագրի տեղադրումը համընկնում է Ղրիմի թերակղզու ռուսական անեքսիայի հետ, գրում է isra.com-ը:

Հանրագրի համար հիմք է ընդունվել այն փաստը, որ Սիբիրի բնակիչներն առաջին անգամ այդ տարածքում են հայտնվել 10-16 հազար տարի առաջ: Մինչդեռ, ռուսներից ընդամենը 7,2 մլն դոլար ոսկով1867-ին ձեռք բերած Այասկան ԱՄՆ-ի կազմում նահանգի կարգավիճակ է ստացել 1959-ին:

Ի դեպ, 2012-ին Տեխասի նահանգը բավականաչափ ստորագրություններ հավաքեց ԱՄՆ կազմից դուրս գալու հանրագիրը դիտարկման դնելու համար, սակայն, Սպիտակ տունը, բնականաբար, խնդրանքը  մերժեց:

Անկախ

 

Tags: ,