Չինաստանում հարուստ բիզնեսմենների պատվերով որպես զվարճանք առնվազն տաս վագր են սպանել:
Կենդանիներին սպանել են Գուանդուն նահանգի Չժանցզյան քաղաքում: Դեպքի կապակցությամբ 15 մարդ է ձերբակալվել:
Կասկածյալների մեղքը հաստատվելու դեպքում՝ նրանց մահապատիժ է սպառնում:
Կասկածյալներից մեկը մահացել է շենքից ցած ընկնելով, երբ ոստիկանները մարտի 19-ին մտել են նրա բնակարան:
Վագրերը սպանվել են բիզնեսմեններին պարզապես զվարճացնելու համար:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տեղեկություններով աշխարհում մնացել է 3,200 վայրի վագր, որից 50-ը՝ Չինաստանում:
Գիտնականներից մեկը հայտնել է, որ վագրերը միշտ վտանգի մեջ կլինեն, եթե չինացիները շարունակեն հավատալ, որ նրանց մարմնի մասերը օգտակար են առողջության համար:
Tags: վագրեր
