Թուրքիայի Սամսունի շրջանում ուսանողական ավտոբուս է շրջվել: ՙՙԱնադոլու՚՚ գործակալության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 21մարդ, որոնցից 18-ը ուսանող, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հայտնի է նաև, որ վթարի պատճառ է դարձել արագության գերազանցումը: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և շրջվել: Նշվում է, որ բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Tags: թուրքիա, ուսանողական ավտոբուս