Թուրքիան Ֆեթուլահ Գյուլենին զրկել է ՙՙկանաչ անձնագրից՚՚

Ֆեթուլահ Գյուլեն    Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիան չեղյալ է համարել ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի անձնագիրը: Վերջինս ուներ հատուկ՝ «կանաչ անձնագիր», որը տրվում է կառավարության նախկին անդամների, պատգամավորների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Հայտնի է նաև, որ Գյուլենը այդ անձնագիրը անօրինական ճանապարհով ձեռք է բերել Էրզրումում:

Նշենք, որ վերջին շրջանում սկսեցին հակասություններ առաջանալ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության գաղափարական հենքը հանդիսացող Ֆեթուլահ Գյուլենի շարժման միջև: Տարաձայնությունները այնքան խորացան, որ Էրդողանը Գյուլենին մեղադրեց պետության ներսում «զուգահեռ պետություն» ստեղծելու, պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու մեջ, կոչ արեց նրան վերադառնալ ԱՄՆ-ից, կազմավորել քաղաքական կուսակցություն և պայքարի մեջ մտնել արդար ճանապարհով:
Անկախ

Tags: , ,