Նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու նպատակով հերթական հանդիպումը անցկացնել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարենրի խորհրդի նիստի շրջանակներում, որի տեղի կունենա ապրիլի 4-ին Մոսկվայում:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք`այդ նիստին մասնակցելու համար: Ըստ գործակալության`արտգործնախարարների այս հանդիպմամբ կնախապատրաստվեն երկու երկրների նախագահների հանդիպմանը, որը նախատեսված է մոտ ապագայում:
Tags: ադրբեջան, արտգործնախարարներ, Հայաստան