Ուրբաթ երեկոյան, տեղական ժամանակով 21:00-ին Կալիֆոռնիա նահանգի տարածքում 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի օջախը 19 կմ խորության վրա է գտնվում:
Փրկարար ծառայությունները ստուգում են երկաթուղիների ու բազմահարկ շենքերի վիճակը. Լոս-Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթեի խոսքով, նահանգի գլխավոր մեգապոլիսը չի տուժել:
Tags: երկրաշարժ, Կալիֆոռնիա