Ոչ թե սովորական համաշխարհային գործընթաց է տեղի է, այլ տեղի է ունենում բևեռի ձևավորում և ոչ մի նշանակություն չունի, թե դա ում է դուր գալիս: Ասում են՝ Ռուսաստանը քայքայվում է, բայց պետք չէ հավատալ: Հիմա Ռուսաստանը հզորանում է: Փորձը ցույց է տալիս, որ ամեն անկումից հետո այն ավելի է հզորանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքագետների միության անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս բևեռի ձևավորվում է նյութական և մարդկային ռեսուրսների հիման վրա: Այս բևեռի ձևավորման ընթացքում կարող են նաև մարդկային կորուստներ լինել:
<Անդկովկասյան տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի է: Հայաստանն այն պետությունն է, որը չէր ցանկանա, որ նման հակասություններ առաջանան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ Հայաստանն ունի Արցախի, ինչպես նաև Նախիջևանի հարցը: Դժբախտաբար, ուկրաինական խնդիրն առնչվում է Ռուսաստանի հետ, ում հետ մենք դաշնակցական հարաբերություններ ունենք: Պուտինի փոխարեն ես նույնը կանեի, թույլ չէի տա ռուսական արդյունաբերության գոտու անցումը մեկ այլ գոտի>>,-ասացԼ ևոն Շիրինյանը
Անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին և դրա վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը՝ քաղաքագետը նշեց, որ Ղրիմում հանրաքվեի իրականացումը կապում են ռուսական ինքնապաշտպանական ջոկատի ներկայության հետ Ղրիմում, ինչը շատ նորմալ է: Եթե Արցախում չլինեին ինքնապաշտանական ջոկատներ, Ադրբեջանը թույլ չէր տա հանրաքվեի անցկացումը և բոլորին կխժռեր>>,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ղրիմի և Արցախի դեպքերը ոչ թե նման են, այլ նույնն են, ինչը մեզ համար շատ շահավետ է:
<<Շատ նորմալ գործընթաց է եղել Ղրիմում, ժողովուրդը քվեարկել է Ռուսաստանի կազմի մեջ անցնելու համար: Եթե Ուկրաինան քայքայվեր, Ղրիմը կանցներ թուրքական ազդեցության գոտի>>,-ասաց Լևոն Շիրինյանը:
Tags: Լևոն Շիրինյան, Ղրիմ, Ուկրաինա