Սաուդյան Արաբիայի երկու արքայադուստրերը պնդում են, որ 13 տարի շարունակ հայրն իրենց բանտարկված է պահում, և իրենք մեկուսացված ու մենակ են: Նրանց մայրը մինչ այս հայտարարությունը կոչ էր արել նախագահ Օբամային օգնել ազատելու իր դուստրերին:
42-ամյա արքայադուստր Սահարը և 38-ամյա Ջավահերը, որոնց մայրը բաժանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլայից, հայտնել են, որ իրենց տնային կալանքի տակ են պահում Ջեդայում գտնվող թագավորական համալիրում:
Նրանց չեն թույլատրում ճամփորդել և նույնիսկ դուրս գալ տնից, իսկ համացանցը հանդիսանում է աշխարհի հետ միակ կապի միջոցը:
Channel 4 News-ի հետ հարցազրույցում արքայադուստրերը հայտնել են, որ իրենց վերահսկումը ավելի է խստացվել երկու շաբաթ առաջ իրենց պատմության հրապարակումից հետո և նրանց նույնիսկ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ չեն թողնում դուրս գալ սնունդ գնելու նպատակով:
Նրանք իրենց վիճակի համար մեղադրել են թագավորին:
Նրանց մայրը՝ 57-ամյա Ալանուդ ԱլՖայեզը, Օբամային խնդրել էր օգնել իր դուստրերին ազատելու հարցում՝ պնդելով, որ նրանց իրենց կամքին հակառակ մեկ տասնամյակից ավել է, ինչ թագավորական պալատում փակի տակ են պահում:
Tags: Սաուդյան Արաբիա, Սաուդյան արքայադուտր
