Ուկրաինայի բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն շաբաթ օրը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի նախագահական ընտրությունների ժամանակ, այլ փոխարենը կաջակցի միլիարդատեր բիզնեսմեն Պյոտր Պորոշենկոյին:
Կլիչկոն իր “ՈՒԴԱՐ” կուսակցության հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը կառաջադրվի մայրաքաղաք Կիևի քաղաքապետի պաշտոնի համար:
Պորոշենկոն կարևոր դերակատարություն էր ունեցել փետրվարին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հեռացնելու համար կազմակերպված ցույցերի ընթացքում:
Ուկրաինայի նախագահական և քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:
Խոշոր հրուշակեղենի ընկերության սեփականատեր և նախկին արտաքին գործերի նախարար Պորոշենկոն արդեն առաջատար դիրք է գրավում նախագահի թեկնածուների շարքում և ըստ երևույթին առաջ կանցնի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից, որն այս շաբաթ հայտարարել էր, որ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:
Պորոշենկոն իր թեկնածության առաջադրման մասին հայտնել է ուրբաթ օրն իր ծննդավայր Վինիցայից՝ կույս Մարիամի և նրա որդու կրոնական խորհրդանիշը ձեռքին:
ՈւԴԱՐ-ի հանդիպման ընթացքում Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան ագրեսիայի դեմ միասնության կարիք ունի:
Tags: Ուկրաինա, Վիտալի Կլիչկո
