«Սիրիա մեկնած ադրբեջանցի մարտիկները պետք է պատասխան տան օրենքի առաջ». ադրբեջանցի պատգամավոր

mocahidԱդրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան հայտարարել է, որ այն ադրբեջանցիները, որոնք մեկնել են Սիրիա մարտերին մասնակցելու համար, հայրենիք վերադառնալուց հետո պետք է պատասխան տան օրենքի առաջ: Նրա խոսքերով՝ Սիրիա մեկնած ադրբեջանցիները պետք է իմանան երկրի օրենսդրական հիմունքների մասին: «Ես հավատում եմ, որ նրանք կվերադառնան Ադրբեջան, ինչից հետո պատասխան կտան օրենքի առաջ: Մենք շատ մտահոգված ենք Սիրիայում ադրբեջանցիների զոհվելու վերաբերյալ տեղեկությունների պատճառով: Երիտասարդները պետք է հասկանան, որ այլ երկրներում որպես վարձկաններ պատերազմելը օրենքի խախտում է համարվում»,-ընդգծել է Ասլանովան:

Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցի երիտասարդների հոսքը դեպի Սիրիա արդեն դադարել է, իսկ այս պահին տարբեր խմբավորումների շարքերում պատերազմողները ավելի վաղ մեկնած մարդիկ են:

Նշենք, որ գրեթե ամեն օր Սիրիայից տեղեկություններ են ստացվում ադրբեջանցի մոջահեդների մահվան մասին:

 

Անկախ

Tags: , ,