Լևոն Արոնյանը վերջնականորեն փչացրեց բոլոր գործերը

ԼևոնAronian-Andreikin-2Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ավարտին մեկ տուր է մնացել, սակայն արդեն հաղթողը հայտնի է:

Առաջին տեղն իր համար ապահովել է Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդը:

Նախավերջին՝ 13-րդ տուրում, նա, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ և, վաստակելով 8 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Ցավոք, Լևոն Արոնյանը  սևերով զիջեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին: Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովի հետ:

Արոնյանը, Անդրեյկինը, Մամեդյարովը, Կարյակինը, Կրամնիկը 6,5 ական միավոր ունեն: Սվիդլերը հավաքել է 6, Տոպալովը՝ 5,5 միավոր:

14-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կարյակինն է, որը խաղալու սևերով:

Կկայանան նաև Անանդ – Սվիդլեր, Մամեդյարով – Կրամնիկ, Տոպալով – Անդրեյկին մրցամարտերը:

Այսպիսով, Անանդն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կմրցի չեմպիոնական թագի համար:

Անկախ

Tags: , ,