ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները,Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Երևան–Սևան, Քաջարան–Մեղրի, Սևան–Վարդենիս, Աշտարակ–Ապարան, Աշտարակ–Թալին և Վայք–Սիսիան, Գորիս–Սիսիան ավտոճանապարհները:
Փակ են Բերդ–Ճամբարակ, Սոթք–Քարվաճառ, Լանջիկ–Թալին, Ապարան–Սպիտակ, Ալագյազ–Արթիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության տարածքում տեղ–տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներինխորհուրդէտրվումվերընշված ավտոճանապարհներով երթևեկելմիայնխիստանհրաժեշտությանդեպքում` ձմեռայինանվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
