Տեղատարափ անձրևների և ուժեղ քամիների ու կարկուտի գերության մեջ հայտնված Հոնկոնոգում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել:
Կարկուտը գոլֆի գնդակի մեծության է եղել:
Այս գիշեր խոշոր առևտրային կենտրոնների ապակյա ծածկերը կարկուտի պատճառով փշրվել են ու ջուրը լցվել տարածք: Հեղեղվել են մետրոյի 2 կայարան ու ցածրադիր վայրերում գտնվող մի քանի շրջաններ: Օդերևութաբանների գնահատմամբ, տեղումների ինտենսիվությունը հասել է ժամում 100 մմ-ի:
Քամին տապալել է ծառեր, նավահանգստում շրջել 20 բեռնարկղեր: Խանգարվել է նաև Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը, որտեղ տասնյակ թռիչքներ են հետաձգվել:
Անկախ
Tags: կարկուտ, Հոնկոնգ