Էլթոն Ջոնը օրինական ամուսնություն կկնքի

53390b83-f2f0-c2d0-f2f0-c2dfbaf74c6c.photo.0

Էլթոն Ջոնը մտադիր է իր զուգընկեր Դևիդ ֆերնիշի հետ պաշտոնապես ամուսնանալ: Նրա խոսքով, իրենք մտադիր են 2014-ի մայիսին համեստ կերպով նշել իրենց միությունը: Առաջիկա հանդիսության շրջանակներում մտադիր են նշել  Անգլիայում  նույնասեռ ամուսնությունների օրիանականացումը.”Ես շատ հպարտ եմ Մեծ Բրիտանիայի ու նրա օրենքների համար, ինչի զարգացմանը հետևել ենք այն պահից, ինչ սկիզբ է առել մեր սիրավեպը”:

Քաղաքացիական զուգընկերության շրջանակներում Էլթոն Ջոնն ու Ֆերնիշը արդեն 2 երեխա ունեն` փոխնակ մորից ծնված Զաքարին ու Էլայջուն:

Անկախ

Tags: