Բաքվում խեղդամահ են արել Արցախյան պատերազմի վետերան կնոջը

1(1)Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սարսափելի սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Բաքվի բնակիչ Սևինջ Հուսեյնովան գնացել է իր ծանոթներից Յասամեն Սուլեյմանովայի բնակարան և խեղդել նրան նեյլոնե գուլպայի միջոցով:

Մարտի 30-ին Հուսեյնովան ներկայացել է ոստիկանություն և խոստովանել իր մեղքը:

Ըստ գործակալության` խեղդամահ արված Յասամեն Սուլեյմանովան Արցախյան պատերազմի վետերան էր, 3-րդ կարգի հաշմանդամ: Սուլեյմանովան աշխատում էր որպես վարորդ:

Սպանության պատճառը եղել է անձնական հարաբերությունների հողի վրա երկու կանանց միջև ծագած վեճը:

Tags: ,