Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին

abdel-fattah-el-sisiԵգիպտական մամուլը, մեջբերելով նախագահական ըտրությունների հանձնաժողովի հայտարարությունը, տեղեկացրել է, որ Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-27-ին:

Բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կհրաժարվի իր պաշտոնից՝ ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու համար: Եգիպտոսի պաշտպանության նախարար 59-ամյա ալ-Սիսին կլքի բանակը նախագահ ընտրվելու համար:

Պաշտոնյան մեծ ճանաչում ունի Մորսիին իշխանությունից հեռացնելու բանակի որոշմանն աջակցող եգիպտացիների շրջանում, որոնք ալ-Սիսիին համարում են ուժեղ անհատականություն, որը կարող է վերացնել 2011թ-ի հեղաշրջումից հետո երկրում հաստատված անկարգությունները:

 

Tags: