«Femen»-ի ակտիվիստները մերկացել են թուրքական ընտրատեղամասում (տեսանյութ)

femen  Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային «Femen» կազմակերպությունը երեկ ակցիա է կազմակերպել Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Femen»-ի երկու ակտիվիստներ  ներխուժել են Ուսքյուդարի Բուրհանիյե տարրական դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ անցած տարիներին իր քաղաքացիական պարտքն է կատարել վարչապետ Թայիփ Էրդողանը: Կանայք անմիջապետ հանել են իրենց վերնազգեստները, նրանց մարմիններին գրված է եղել «Ban Erdoğan» արտահայտությունը, որն էլ շարունակ բացականչել են:

Ակտիվիստները ընտրատեղամասն են մտել որպես ընտրող քաղաքացիներ, նրանք մերկ վիճակում բարձրացել են տեղամասի սեղանների վրա և հատակին թափել ընտրաթերթիկները: Դրությանը միջամտած ոստիկանները կանանց դուրս են հանել միջանցք, ապա տարել մեկ այլ սենյակ: Այս ընթացքում ընտրատեղամաս եկած քաղաքացիները  զարմացած հետևել են տեղի ունեցածին:

Tags: ,