Հայրենիքին ծառայելու անշահախնդիր ու աննախադեպ օրինակ. Սլովակիայի նոր նախագահ Անդրեյ Կիսկան հրաժարվել է աշխատավարձից` պետական պաշտոնում գտնվելու ողջ ընթացքում:
Պետության ղեկավարը ստանում է տարեկան 600 հազար եվրո, իսկ Կիսկայի տարեկան եկամուտը կազմում է 700 հազար եվրո:
Նա քաղաքականության մեջ նորելուկ է ու նախագահական հավակնությունները նրա մեջ գլուխ են բարձրացրել 2 տարի առաջ: Սակայն մինչ այդ արդեն նրան Սլովակիայում ճանաչում էին որպես ոչ առևտրային «Բարի Հրեշտակ» հիմնադրամի հիմնադիր, որը զբաղվում է քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաներով:
Իսկ պետության ղեկավար դարձավ անկուսակցական ձեռներեցն ու մարդասերը մարտի 29-ին: Նախընտրական քարոզարշավի համար նա սեփական միջոցներն է ներդրել: Իսկ ծախսերրը, նրա խոսքով, գերազանցել են նախագահական 5 տարվա աշխատավարձի չափը:
Tags: Կիսկա, նախագա, Սլովակիա
