Ֆրանսիայի նար վարչապետի անունը Մանուել Վալս է: Նրա նշանակման մասին հայտնել է Ֆրանսուա Օլանդը: Նախորդ վարչապետը` ԺաՄարկ Էյրոն Վալսի նշանակումից անմիջապես հետո պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Այդպիսի որոշման է նրան դրդել մունիցիպալ ընտրությունների արդյունքները.սոցիալիստները պարտություն կրեցին` տեղը զիջելով «Միություն հանուն ժողովրդական շարժման»կուսակցությանը: Նման արդյունքներ քաղաքագտները կանխատեսել էին մի քանի ամիս առաջ: Նրանք կանխատեսել էին նաև կառավարության ղեկավարի հրաժարականը: Նախկին կաբինետում Մանուել Վալսը զբաղեցնում էր ՆԳ նախարարի աթոռը: Նա համարվում է այն սակավաթիվ սոցիալիստ քաղաքական գործիչներից, որոնք մասսայականություն են վայելում:
Tags: Մանուել Վալս