Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնակատար, ռազմածովային ուժերի շտաբի պետ, առաջին աստիճանի կապիտան Յունուս Մամեդովը պաշտոնաթող է արվել և տեղափոխվել է պաշտպանության նախարարություն, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ նրա փոխարեն հրամանատարի և շտաբի պետի պարտականությունները կկատարի երկրորդ աստիճանի կապիտան Շահին Մամեդովը:
2014թ.-ի մարտի 11-ին Ալիևը պաշտոնից ազատել էր հրամանատար փոխծովակալ Շահին Սուլթանովին, ռազմածովային ուժերի հրամանատար էր նշանակվել Յունուս Մամեդովը: Այս փոփոխությունների պատճառը չի նշվում:
Tags: ադրբեջան, ռազմածովային ուժեր