Մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 84 տարեկան

Խորեն ԱբրահամյանԽորեն Աբրահամյանը ծնվել է 1930-ի ապրիլի 1–ին, Երևանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը:

Եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, իսկ հանդիսատեսի հիշողության մեջ վառ է մնացել իր խաղացած կերպարներով։ Խորեն Աբրահամյանը հանդես է եկել «Առաջին սիրո երգը», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլ հայկական ֆիլմերում։

Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը, իսկ ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ:

 

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Զարյանի «Հացավան», Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում` Քալանթարյանի «Թիկունք», Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Հայտնի էր նաև որպես ասմունքող: 1969թ. արժանացել է ՀԽՍՀ, 1980թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Խորեն Աբրահամյանը վախճանվել է 2004թ. դեկտեմբերի 10-ին Երևանում:

Պարույր Սևակ` “Պարապություն”, հատվածներ, կարդում է Խորեն Աբրահամյանը:

Անկախ

Tags: ,