Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այսօր “Ուկրաինայում զինված անօրինական խմբավորումների անհետաձգելի զինաթափության մասին” վճիռ է կայացրել:
Օրինագիծն այսօր քննարկման է ներկայացրել “Բատկիվշչինա” պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Սերգեյ Սոբոլևը:
“ՆԳՆ-ն ու ՈՒԱԾ-ն երկու շաբաթ են տվել անօրինական պահվող զենքի հանձնման համար,-ասել է նա, նկատի ունենալով մարի 4-21 անցկացված արշավը:-Հազարավոր մարդիկ են հանձնել զենքը: Հիմա այդ արշավի ժամկետը լրացել է: Եթե այս օրինագիծն ընդունվի, ապա յուրաքանչյուր միլիցիոներ հաստատ կիմանա, թե ինչպես վարվի, եթե զինված մարդկանց տեսնի”:
Արդյունքում, փաստաթուղթը պաշտպանել է 256 պատգամավոր`226 անհրաժեշտ նվազագույնի դիմաց, հաղորդում է ИТАР-ТАСС.-ը:
Tags: Գերագույն ռադա
