Աշխարհի երկրներում ամենահետաքրքիր ու զավեշտալի արգելքները

արգելք   Թուրքական “Ռադիկալը” ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում կառավարության կողմից սահմանված ամենահետաքրքիր ու զավեշտալի արգելքները: Այսպես Չինաստանում 2000 թվականին արգելվեցին “PlayStation” և նման այլ համակարգչային խաղերը, որպեսզի երիտասարդները անիմաստ չվատնեն իրենց ժամանակը: Չինաստանում արգելվեց նաև յասամանը, միայն այն պատճառով, որ Թունիսում “Յասամանի հեղափոխություն” տեղի ունեցավ: Ռուսաստանում դեռահասների ինքնասպանությունների թվի աճի հետևանքով արգելված է էմոների մոդան: Մի ժամանակահատված Իրանում արգելված էին եվրոպական կամ ամերիկյան ոճով սանրվածքները: Իսկ այժմ  Իրանում խանութների ցուցափեղկերի մանեկենները անպայման պետք է գլխաշորով լինեն:

Սաուդյան Արաբիայում արգելված է վարդագույն և կարմիր գույն ունեցող որոշ ապրանքների վաճառքը, քանի որ այդ գույները հիշեցնում են Սիրահարների օրվա մասին: Իսկ Մալազիայում 2011 թվականից արգելված է դեղին գույնի հագուստը, քանի որ ցուցարար ակտիվիստները սովորաբար այդ գույնն են նախընտրում: Դանիայում երեխաներին անվանակոչելու համար սահմանված է 24 հազար անուն և այդ ցուցակից դուրս որևէ անուն ընտրելիս ծնողները ստիպված են հատուկ թույլտվություն ստանալ: Իսկ օրինակ Սինգապուրում շատ խելամիտ մի արգելք էր սահմանված: Փողոցները մաքուր պահելու նպատակով այնտեղ մի ժամանակ արգելել էին մաստակի վաճառքը: Իսկ արտաքին աշխարհից մեկուսացված կյանքով ապրող Կուբայում բջջային հեռախոս կարող են ունենալ միայն պետական պաշտոնյաները: Բանգլադեշում մի ժամանակ արգելված էին պոլիեթիլենային տոպրակները: Այս երկիրը միակն է աշխարհում, որտեղ արգելված է հայտնի “McDonald’s”-ը:

 Անկախ

Tags: ,