ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, մեկնաբանելով Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու փորձերը, հայտարարել է, որ Վրաստանը, ինչպես և Ուկրաինան , կանգնած չէ դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի հայտատարությունը, նշել է, որ Վրաստանը մի օր անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կշարունակի իր այդ ուղին: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նախագահը ի նկատի չուներ, որ Վրաստանը և Ուկրաինան դեպի ՆԱՏՕ-ն տանող ճանապարհին չեն: Եվ նախարարը ակնկալում է, որ այս տարի սպասվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պատշաճ կերպով կգնահատվի այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է վերջին երկու տարիների ընթացքում:
Իսկ խորհրդարանի նախկին ղեկավար Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով Օբամայի հայտարարությունը, կոչ է արել իր հայրենակիցներին գիտակցել իրականությունը. “Վրաստանը այլընտրանք չունի, և եթե մենք չենք պատրաստվում երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, ապա ո ՞վ է պաշտպանելու մեր երկրի անվտանգությունը”:
Tags: Վրաստան, Օբամա