Շինարարական ընկերությունը շինանյութի` համար քանդել է Կենտրոնական Ամերիկայում գտնվող մայաների բուրգը:
Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Հայմե Վեյը հայտարարել է, որ ավերածություն նկատել են անցած շաբաթվա վերջին: Նա բացառել է շինության ոչ կանխամտածված քանդման հնարավորությունը, քանի որ համալիրը երկրում հանրահայտ է: Ոչնչացված բուրգի տարիքը գնահատվում էր 2300 տարի:
“Այդ մարդիկ հաստատ գիտեին, որ իրենց առջև պատմական հուշարձան է: Պարզապես, ապշեցնում է այն ավերողների անհավանական անհարգալից վերաբերմունքը”:
Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ այդ փաստով հետաքննություն է իրականացվում, հավանական է, քրեական գործ կհարուցվի:
Չնայած այն փաստին, որ Նոհմուլ համալիրն այժմ գտնվում է մասնավոր տարածքում, տեղի օրենքների համաձայն, մինչիսպանական ցանկացած շինություն գտնվում է պետության պաշտպանության ներքո:
Tags: բուրգ