Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը փորձում է փոխարինող գտնել 25-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Վերջինս ամռանը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա» :
Հավանական է այդ դերը վստահվի «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբյադինիին:
22-ամյա այս ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի մի մասը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին»: Նրա տրանսֆերի արժեքը շուրջ 10 միլիոն եվրո է:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 29 հանդիպման է մասնակցել, 8 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և կատարել է 5 գոլային փոխանցում:
Tags: Մանոլո Գաբյադինի, սպորտ, ֆուտբոլ