Իսրայելի կառավարությանը կից ահաբեկչության դեմ պայքարի շտաբը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին “Փեսախ” կրոնական տոնի նախօրեին խուսափել մի շարք երկրներ այցելությունից, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով իսրայելական լրատվամիջոցներին:
Ցուցակի մեջ ընդգրկված է 41 երկիր, ուր Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել: Այդ երկրների թվում են նաև Քենիան, Նիգերիան, Թուրքիան և Ադրբեջանը:
Շտաբը տեղեկացրել է, որ ահաբեկչական սպառնալիքի մասին կոնկրետ տեղեկություններ չկան. նման նախազգուշացումը իրավիճակի ընդհանուր գնահատականի վրա է հիմնված:
Փեսախը հրեական կրոնական տոն է, որը նվիրված է Եգիպտոսից հրեաների գնալուն: Այս տարի այն նշվում է ապրիլի 15-ին մինչև ապրիլի 22-ը:
Tags: ադրբեջան, Իսրայել, վտանգավոր երկների ցուցակ