Ռոլինգ Սթոունսը մայիսին կվերսկսի համերգային շրջագայությունը

Ռոլինգ ՍթոունսՌոլինգ Սթոունս խումբը կվերսկսի համերգային շրջագայությունները՝ երգիչ Միք Ջագերի ընկերուհի Լ’Որեն Սքոթի մահվան պատճառով մի քանի համերգներ հետաձգելուց հետո:

Խումբը արդեն հայտարարել է մայիսին եվրոպական երկրներում կայանալիք համերգների մասին:

Սթոունսը հայտարարել է, որ իրենք համերգներ կունենան Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեդիայում և Դանիայում:

Մարտի 17-ին Նյու Յորքի բնակարանում դիզայներ Սքոթին մահացած գտնելուց հետո խումբը հետաձգել էր Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նշանակված համերգները: Նյու Յորքի բժշկական փորձաքննության գրասենյակը նրա մահը ինքնասպանություն էր որակել:

49-ամյա Սքոթը Ջագերի ընկերուհին էր 2001թ-ից ի վեր:

 Անկախ

Tags: ,