Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողորդա-հանրապետական կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել Ստամբուլում իր թեկնածու Մուստաֆա Սարըգյուլի հավաքած ձայները: Սարըգյուլը գտնում է, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք տեղամասերում ընտրախախտումներ են գրանցվել: Սարըգյուլը իրեն հաղթած ԱԶԿ-ին կոչ է արել վերահաշվարկել ձայները, որպեսզի ստամբուլցիները ներքին հանգստությամբ կարողանան ընդունել ընտրության արդյունքները:
