Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը երեկ` ապրիլի 1-ին կայացած աճուրդը նվիրված է եղել աշխարհագրական թեմային: Չիկագոյից հավաքորդ Քենեթ Նեբենզալի հավաքածուից վաճառվել է 180 բացառիկ քարտեզ, պատմական փաստաթղթեր ու այլ իրեր: Կազմակերպիչները 775 հազար դոլար հասույթ ունեցան: Միայն գումարի մոտ կեսը` (317 հազար դլար) ստացվել էր մեկ լոտից` Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից 10 տարի առաջ, 1482-ին, գերմանական Ուլմ քաղաքում տպագրած մի քարտեզից: Քարտեզը կազմվել է մթ II դարում անտիկ գիտնական Կլավդիուս Պտղոմեոսի կողմից, որի աշխատանքներից ծովագնացներն օգտվում էին Մեծ աշխարհագրական բացահայտումների դարաշրջանում :
Տպագրական գործի զարգացումը հնարավորություն տվեց բազմացնելու այդ քարտեզը: Սակայն դա սկզբում արվում էր միայն Իտալիայում: Աճուրդի հանված քարտեզը տպագրական սարքից հանված առաջին օրինակներից է: Այն ներկված է, ի դեպ, ձեռքով: Գնորդի անունը չի հրապարակվում:
Աճուրդի թոփ լոտերից գնորդներ չեն ունեցել 1815 և 1819-ին Լոնդոնում քարտեզագիր փորագրիչ ու հրատարակիչ Ջոն Քերիի ու նրա եղբոր` Ուիլյամի պատրաստած գլոբուսները: Դրանք գնահատվել էին 200-300 հազար դոլար:
Tags: Christie's, աճուրդ, քարտեզ