Մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

վերանորոգումՔաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կվերանորոգվի 727 շքամուտք: Վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ շքամուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,