Վեց պատգամավորների՝ Քեսաբ մասնավոր այցի արդյունքում, որը հետո դարձավ պաշտոնական, քանի որ Սիրիայի կառավարությունը բարձր մակարդակով ընդունեց նրանց, Քեսաբի վերաբերյալ հայտարարութունները աշխարհի տարբեր ծայրերից փոխվեց: Պատգամավորների այցով շատ բան պայմանավորվեց: Այդ այցի արդյունքում եղան Ռուսաստանի, ԱՄՆ-ի հայտարարություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Բարև Երևան” դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Քեսաբի հարցում ի՞նչ դերակատարություն ունեցավ, Անահիտ Բախշյանի խոսքով, այդպես էլ չհասկացանք:
<<Ես հասկանում եմ, որ Սիրիան այլ պետություն է, և մենք իրավունք չունենք նրա ներքին գործերին խառնվել, բայց մեր ազգակիցների պաշտպանությունը Հայաստանի պարտավորությունն է: Այն, որ մեր պատգամավորները գնացին ու քեսաբցիներին ասացին, որ Հայաստանն իրենց կողքին է, մեծ լիցք տվեց տեղի ժողովրդին>>,- ասաց Անահիտ Բախշյանը:
Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ չեզոքությանը Քեսաբի հարցում՝ Անահիտ Բախշյանը նկատեց, որ, եթե իսկապես չեզոքությունը ճիշտ լիներ, Սիրիայի կառավարությունը մեր պատգամավորներին այդքան բարձր մակարդակով չէր ընդունի:
“Սիրիայի կառավարության կողմից մեր պատգամավորների այդքան բարձր մակարդակով ընդունումը վկայում է այն մասին, որ նրանք Հայաստանից ինչ-որ դիրքորոշման էին սպասում”,- ասաց Անահիտ Բախշյանը:
Tags: ԱԳՆ, Անահիտ Բախշյան