Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով զանգահարումների եռամսյակային տվյալները

թեժ գիծԵրևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով եռամսյակային տվյալներով ստացվել է ավելի քան 7200 հեռախոսազանգ:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարներով քաղաքացիներն իրենց հուզող հարցերն ու առաջարկները կարող են ուղղել յուրաքանչյուր աշխատանքայի օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն:

2014թ. առաջին եռամսյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 6405 հեռախոսազանգ, որից, մասնավորապես, 2370-ը՝ մարտ ամսվա ընթացքում:

Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 469 հարց համապատասխան ընթացք է ստացել և լուծվել:

Եռամսյակային տվյալներով՝ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված ավելի քան 800 հեռախոսազանգից 321-ը ստացվել է նախորդ ամիս:

1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում մարտի ընթացքում ստացվել է 103 հեռախոսազանգ: Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացված բոլոր հարցերը անմիջապես ընթացք են ստացել և  կարգավորվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Tags: , ,