Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը և Նարեկ Սանոյանը ևս ոչնչով չուրախացրին:
57 կգ քաշային Բարսեղյանը 1/16 եզրափակչում պարտվեց Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային:
61 կգ քաշայինների մրցաշարում հայտավորված Սանոյանն էլ 1/8-րդ եզրափակչում զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեին։
Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ երեկ ձախողվել էին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բաղդասարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ)։
Tags: ըմբշամարտ, սպորտ