Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ շնորհավորելով նրան ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ռոուհանին կարևորել է, որ բնակչության ակտիվ է մասնակցել ընտրություններին: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ մահմեդական երկրում ժողովրդավարությունը հաղթել է:
ԻԻՀ նախագահը նաև նշել է, որ իր երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հետ երկկողմանի կապերը ամրապնդելուն:
Էրդողանն իր հերթին շնորհակալկություն է հայտնել Հասան Ռոուհանիին, նաև նշել, որ այս ընտրությունները պատասխանն էին այն թյուր քննադատությունների, թե Անկարան խախտում է մարդու իրավունքները և ժողովրդավարական նորմերը:
Tags: Էրդողան, Ռոուհանի, ՏԻՄ ընտրություններ