Զաքիր Հասանովը Թուրքիայի գլխավոր շտաբի պետին պարգևատրել է մեդալով

2Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները՝ երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցներում խաղաղապահ առաքելության շրջանակներում, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հիմնախնդրին։

Զաքիր Հասանովի հրամագրով՝ Նեջդեթ Օզելը պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության “Ռազմական համագործակցության ներդրման համար” մեդալով՝ երկու պետությունների միջև ռազմական փոխգործակցության բնագավառում իր ունեցած ավանդի համար։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Իսմայիլ Աքփեր Ջոշքունը։

Անկախ

Tags: , ,