Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի առաջին խաղերում Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան» խուսափեցին պարտությունից: Երկու թիմերն էլ առաջինները գնդակ բաց թողեցին:
Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոն» 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումները:
Երկրորդ խաղում վնասվածք ստացան և փոխարինվեցին «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն և «Աթլետիկոյի» ռմբարկու Դիեգո Կոստան: Ի դեպ, վերջինիս փոխարեն խաղադաշտ դուրս եկած բրազիլացի Դիեգոն հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Տեխնիկական արդյունքներ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:1
Նեմանյա Վիդիչ, 58 – Բաստիան Շվայնշտայգեր, 67
Հեռացում՝ Բաստիան Շվայնշտայգեր, 90 («Բավարիա»)
«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1
Նեյմար, 71 – Դիեգո, 56
Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին:
Tags: Եվրոպայի Չեմպիոնների լիգա, սպորտ, ֆուտբոլ
