Միջազգային տիեզերակայանի անձնակազմի հրամանատարի տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է ունեցել

o_773985 (1)Տիեզերքում ստեղծված առաջին տեսահոլովակը YouTube-ում տեղադրվելուց մեկ օրից քիչ պակաս ժամանակահատվածում ավելի քան  մեկուկես մլն դիտում է ունեցել: Այն միջազգային տիեզերակայանում  նկարահանել է հրամանատար Քրիս Հեդֆիլդը. Նա կատարում է  Դևիդ Բոուիի “Տիեզերական ոդիսական” երգը:

Փսիխոդելիկ կոմպոզիցիան, որը 1969-ին  բրիտանացի երգչին ճանաչում բերեց, այս անգամ  հռչակ է բերել կանադացի տիեզերագնացին, որը երգը կատարել է ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Նա փոքր-ինչ փոփոխել է  երգի տեքստը` հարմարեցնելով այն այսօրվա տիեզերական իրականության հետ: Երգում հայտնվել է “Փակիր “Սոյուզի” դիտանցքը և սաղավարտ հագիր” տողը: Երգի կատարման ժամանակ տիեզերական սարքի իլյումինատորներից երևում են  տիեզերական տարածություններ ու հեռավոր Երկիրը: ”Երկիր մոլորակը երկնագույն է ու ես արդեն ոչինչ չեմ կարող անել”,-խոստովանում է այս պատմության հերոսը:

 

Tags: